Վթարի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբանը

Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա ռադիոհաղորդավարուհին, ով վթարի պժամանակ ավտոմեքենայում է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Վթարի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Արմեն Գարամյանը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ հունիսի 26-ին, 14:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Գարամյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով տուժել է նաև ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Լաուրա Կարապետյանը։ Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ վերջինս «Ռադիո Մարշալ» ռադիոկայանի հաղորդավարուհի է։

Ավազակային հարձակում Երևանում. վարկային կազմակերպությունից գումար են հափշտակել

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։