Սյունիքի Դավիթ Բեկ գյուղը զարգացման կենտրոն կունենա

Զարգացման կենտրոն ունենալու ծրագիրը մշակել են Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի երեխաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը շուտով զարգացման կենտրոն կունենա։ Տեղեկությունը Faecbook–ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

«Մարտ ամսից սկսած գյուղի երեխաները մշակել են ծրագիրը և հույս հայտնել, որ այն իրականություն կդառնա»,–գրել է Ղուկասյանը։

Սյունիքի Դավիթ Բեկ գյուղը զարգացման կենտրոն կունենա

Նա տեղեկացրել է, որ շինարարական աշխատանքներն արդեն սկսված են։ Կահավորված զարգացման կենտրոնը պատրաստ կլինի սեպտեմբերին։

Ղուկասյանը խոստացել է առաջիկայում մանրամասներ կներկայացնել։

Ութ երկրից 100 սփյուռքահայ պատանիներ հայրենիքում են. մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագիրը

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Սյունիքում։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել է, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որի մյուս կողմում տեղակայվել են ադրբեջանցի զինծառայողներ։

Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Փետրվարի 5-ին մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից հայկական զինծառայողները նահանջել են՝ թշնամուն թողնելով 15 հեկտար հողատարածք։ Մոտ 10 տուն էլ կորցրել են Որոտան գյուղում։