ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Ռուսաստանի վաստակավոր արտիստ Սոսո Պավլիաշվիլին տիկնոջ հետ Երևան է եկել։ Instagram-ի իր էջում երգիչը օդանավում նկարահանած տեսանյութ է հրապարակել։
«Բոլորին բարի լույս։ Գալիս ենք մեր սիրելի Երևան»,- ասում է Պավլիաշվիլին։
Նրա կինն էլ՝ Իրինա Պատլախը, հիշում է ամուսնու՝ Հայաստանին նվիրված հայտնի երգն ու մի հատված երգում։
«Ереван, Ереван, Ереван,
Это счастья любви караван,
Араратом клянусь, ахпер джан,
Что душа влюблена в Айастан».
Սոսոն նաև հայտնում է, որ իր ծննդյան օրը Երևանում է լինելու։
Հավելենք, որ զույգը Հայաստանում էր բոլորովին վերջերս. նրանք մասնակցում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվերի և ռուսաստանցի գործարար Բուզանդ Ավետիսյանի դստեր՝ Արփիի հարսանեկան հանդիսությանը:
Նշենք, որ Սոսո Պավլիաշվիլին հունիսի 29-ին կդառնա 57 տարեկան։ Նա բազմաթիվ անգամ խոսել է Հայաստանի հանդեպ սիրո մասին, ասել, որ բազմաթիվ հայ ընկերներ ունի։
Սոսո Պավլիաշվիլին Խոր Վիրապում աղավնիներ է բաց թողել երկինք. տեսանյութ