Մոսկվայում քամին «վերանվանել է» Պետդուման. փոթորիկի ու անձրևի հետևանքները` տեսանյութում

Մոսկվայում ուժեղ քամու պատճառով ծառեր են տապալվել։ Տեղացել է հորդառատ անձրև և ուժեղ կարկուտ։ Փոթորիկը սրբել, տարել է ամեն ինչ իր ճանապարհին։ Վնասվել են ավտոմեքենաներ, աշխատանքն են դադարեցրել տրամվայները և նույնիսկ մետրոն: Հորդառատ անձրևն էլ մի քանի կայաններ է հեղեղել։
Sputnik

Մոսկվայում ամպրոպն ու տեղատարափ անձրևն ուղեկցվել են փոթորկալի քամիով։ Սոցիալական ցանցերում տարածվել են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է քամին պոկում, տանում շինհրապարակից ջերմամեկուսիչ թերթերը։ Թվում է, թե սպիտակ ջերմամեկուսիչների անձրև է տեղում։

Մարզերում կարճատև անձրևը զովություն կբերի. եղանակի տեսություն

Արձանագրվել են նաև տրագիկոմեդիայի ժանրից դրվագներ։ Այսպես, քամին նույնիսկ «վերանվանել է» Պետական դուման։ Շենքի ճակատից պոկվել է «Ա» տառը։