Մածուն և սառը ջուր. բժիշկն ասել է` որքանով են դրանք արդյունավետ արևահարվելու դեպքում

Բժիշկ Չերնիշովան  նախազգուշացրել է, որ կարելի է արևահարվել նաև արևապաշտպան միջոցներ օգտագործելու դեպքում։
Sputnik

Բժիշկ–թերապևտ Նադեժդա Չերնիշովան «Մոսկվա 24»–ի հետ զրույցում ցրել է արևային այրվածքների բուժման մեթոդների և արևահարվելուց պաշտպանվելու հետ կապված հայտնի միֆերը։

Որքան կաթ պետք է խմել լավ քնելու համար. բժիշկ-քնաբանի խորհուրդը

Ամենատարածված մոլորություններից մեկն այն է, որ արևային այրվածքներից հետո անհրաժեշտ է մարմնին մածուն քսել։ Նրա խոսքով` այդ մեթոդն անվնաս չէ։ Փորձագետը խորհուրդ է տվել արևային այրվածքների բուժման համար օգտագործել դրա համար նախատեսված հատուկ նյութեր։

Եվս մեկ տարածված միֆ է, թե արևայրուքով մարդը չի արևահարվում։ Չերնիշովան պարզաբանել է, որ յուրաքանչյուր մարդ իր սահմանն ունի արևի տակ մնալու առումով, և նույնիսկ արևայրուքով մարդիկ երաշխավորված չեն տհաճ հետևանքներից։

Բացի այդ, շատերի մոտ սխալ կարծիք է ձևավորվել, որ արևի տակ երկար մնալուց հետո մեծ քանակությամբ սառը ջուր է պետք խմել։ Մասնագետը նշել է, որ նման դեպքերում իսկապես անհրաժեշտ է շատ ջուր խմել, սակայն այն պետք է սենյակային ջերմաստիճանի լինի, հակառակ դեպքում մրսելու կամ անգինայի վտանգ կա։

Ինչպես են հաղթահարում ամառային անտանելի տապը տարբեր երկրներում. զովացնող ֆոտոշարք

Փորձագետը հիշատակել է նաև այն հայտնի միֆը, թե արևապաշտպան կրեմ օգտագործելու դեպքում օրգանիզմն ապահովագրվում է արևահարումից։ Չերնիշովան  նախազգուշացրել է, որ կարելի է արևահարվել նաև արևապաշտպան միջոցներ օգտագործելու դեպքում։

Միևնույն ժամանակ, ոչ պակաս սխալ կարծիք է այն, որ ջրավազանում այրվածքներ ստանալ հնարավոր չէ։ Հակառակը, բժշկի խոսքով, ջրում ավելի մեծ է այրվելու հավանականությունը, քան ափին։

«Երբ մենք ջրի մեջ ենք, գլուխը, ուսերը և հաճախ ձեռքերը ջրի վրա են մնում։ Հաշվի առնելով, որ ճառագայթները նաև վերևից են ընկնում, և արտացոլվում են ջրից, ջրում ավելի շատ ենք վառվում, քան ափին», – «Մոսկվա 24»–ի հետ զրույցում ընդգծել է նա։

Մասնագետն ընդգծել է նաև, որ արևահարվելուց հետո ջերմիջեցնող խմելը ճիշտ չէ։ Ըստ նրա` ցանկացած դեղամիջոցի նշանակման վերաբերյալ որոշում պետք է կայացնի բժիշկը։

Ո՞ւմ է հակացուցված արևայրուքը. բացատրում է մասնագետը