Գիտությունների ազգային ակադեմիան նոր նախագահ ունի. ո՞վ կփոխարինի Մարտիրոսյանին

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնը 2006 թվականից զբաղեցնում էր Ռադիկ Մարտիրոսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր նոր նախագահ են ընտրել: Կառույցը կղեկավարի ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ակադեմիայից։

Ակնաբույժ Ֆյոդորովի կանոնները, կամ ինչ պետք է իմանան հայերը

ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել էին 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը:

Համաձայն օրենսդրության` ԳԱԱ նախագահին ընտրում է ակադեմիայի ընդհանուր ժողովը ակադեմիայի ակադեմիկոսների թվից, ընտրությունը կատարվում է փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ակադեմիայի նախագահ:

Հիշեցնենք` 2006 թվականից ԳԱԱ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռադիկ Մարտիրոսյանը:

Նշենք, որ Սաղյանը 64 տարեկան է։ Ավարտել է երևանի պետական համալսարանը, քիմիկոս է։ 

2010թ.–ին եղել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենը, 2002թ.–ին` ԵՊՀ դեղագիտության ամբիոնի վարիչը, 2008թ.–ին` Հայաստանի քիմիական հանդեսի գլխավոր խմբագիրը, 2016թ.-ից ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ է։

2004 և 2011 թվականներին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։

Սա ինձ ավելի երիտասարդացրեց. 83-ամյա դոկտորը ստացավ Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը