Մի ողջ կյանք առանց քեզ. Զարուհի Բաբայանը Վարդուհի Վարդանյանի հետ լուսանկարներ է հրապարակել

Վարդուհի Վարդանյանն այսօր կդառնար 45 տարեկան։ Նա մահացել է 2006 թ.–ին` 30 տարեկանում, Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Տարիներ առաջ կյանքից հեռացած երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է այսօր։

Երգչուհի Զարուհի Բաբայանն այս առիթով Instagram–ում հրապարակում է արել։

«Մի ողջ կյանք քեզ հետ։ Մի ողջ կյանք առանց քեզ»,– գրել է Բաբայանն ու  լուսանկարներ հրապարակել  Վարդուհի Վարդանյանի հետ։

Մի ողջ կյանք առանց քեզ. Զարուհի Բաբայանը Վարդուհի Վարդանյանի հետ լուսանկարներ է հրապարակել

Լուսանկարներից մեկում Զարուհին ու Վարդուհին են պատանեկան տարիքում, երբ միասին երգում էին Աշոտ Բզնունու երաժշտական խմբում։ Մեկ այլ լուսանկարում երկու երգչուհիները` իրենց գործընկերուհի Ալլա Լևոնյանի հետ են, մեկ այլ տեղ` Արսեն Սաֆարյանի ու Արսեն Գրիգորյանի հետ։

Վարդուհի Վարդանյանը ծնվել է 1976թ–ի հունիսի 27-ին, մահացել` 2006թ–ին` 30 տարեկանում, Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Վարդուհի Վարդանյանն այսօր կդառնար 45 տարեկան։