Ջերմաստիճանը շուտով կնվազի 5-6 աստիճանով. եղանակի տեսություն

Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ` մինչև հունիսի 28-ը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +38․․․+40 աստիճան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Երևան ՋԷԿ»-ի տարածքում հրդեհ է բռնկվել. տեղում են հրշեջ-փրկարարների 7 մարտական հաշվարկ

Հաղորդագրության համաձայն` մինչև հուլիսի 1-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

«Հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ը, հուլիսի 1-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ:

Մասիս քաղաքի աղբավայրում վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները

Ջերմաստիճանը շուտով կնվազի 5-6 աստիճանով. եղանակի տեսություն

Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Երեկոյան ժամերին կդիտվի քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Ջերմաստիճանը ռեկորդներ է խփում. հայտնի կարդիովիրաբույժն ասել է` ինչպես հաղթահարել շոգը