Հայազգի աշխարհահռչակ միլիոնատիրոջ կինը չի մասնակցի Տոկիոյի օլիմպիադային

Սերենա Ուիլյամսն իր կարիերայի ընթացքում հաղթող է ճանաչվել «Մեծ սաղավարտի» 23 մրցաշարերում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը բաց կթողնի Տոկիոյի Օլիմպիական խաղերը:

«Ես մասնակիցների ցուցակում չեմ:  Իսկ եթե կամ, ապա չպետք է լինեի», - Սերենա Ուիլյամսի խոսքերը Twitter- ում մեջբերում է լրագրող Թումաինի Կարայոն:

Սերենա Ուիլյամսն իր կարիերայի ընթացքում հաղթող է ճանաչվել «Մեծ սաղավարտի» 23 մրցաշարերում:

Ընդհանուր առմամբ, նա WTA մրցաշարերում 72 անգամ տիտղոսակիր է դարձել: 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում նվաճել էր ոսկե մեդալներ ինչպես մենախաղերում, այնպես էլ զուգախաղերում: Այս պահին նա աշխարհի լավագույն թենիսիստուհիների վարկանիշում զբաղեցնում է տասներորդ տեղը:

«Մեծ սաղավարտի» ամենաերիտասարդ հաղթողը. Ալեքսիս Օհանյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել

Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսն ամուսնացած է ամերիկացի միլիոնատեր, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ: 2017-ի սեպտեմբերին «Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթողն ու հայտնի գործարարը դուստր էին ունեցել : Երեխային անվանակոչել են ի պատիվ Ալեքսիսի` Ալեքսիս-Օլիմպիա Օհանյան: Այս տարվա աշնանը Օհանյանը կրկին եկել էր Երևան և ելույթ ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսում (WCIT):