Գորիսում շինարարական եռուզեռ է. քաղաքի պատմական միջուկն արդեն վերականգնվել է

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է, թե ինչ շինարարական ծրագրեր են ներկա պահին իրականացվում Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի-Sputnik. ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ Գորիսում շինարարական եռուզեռ է։

«Գետափնյա թաղամասի վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ Գորիս համայնքի ճանապարհային ցանցի բարելավումը դիտարկելով առաջնահերթություն՝ համայնքի  մի շարք թաղամասերի անբարեկարգ փողոցների վերակառուցման ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում»,– Facebook-ում կատարած գրառման մեջ հայտնում է Պապիկյանը։

Գորիսում շինարարական եռուզեռ է. քաղաքի պատմական միջուկն արդեն վերականգնվել է

Նա տեղեկացնում է, որ վերակառուցվում են նաև Վարարակն գետի հարակից մայթերը։ Փոխվում է արտաքին լուսավորության համակարգը, կառուցվում է հեծանվային արահետ։

Գորիսում շինարարական եռուզեռ է. քաղաքի պատմական միջուկն արդեն վերականգնվել է

Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և ՏԿԵՆ Հայաստանի Տարածքային  զարգացման հիմնադրամի  համագործակցությամբ,  ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում։

Գորիսում շինարարական եռուզեռ է. քաղաքի պատմական միջուկն արդեն վերականգնվել է

Նույն ծրագրով է վերականգնվել Գորիսի պատմական միջուկը: