Բրավո իմ տղաներին. Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի մարզիչը` մրցաշարի մասին

Կարեն Աղամալյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում էին իրենց համար և երկրպագում էին թիմին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik.Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը Իտալիայում կայացած Եվրոպայի Մ 22 տարեկանների առաջնությունից հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ ամփոփելով մրցաշարն ու շնորհակալություն հայտնելով մարզիկներին։

Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթեց ադրբեջանցուն

«Իտալիա: Եվրոպայի առաջնությունն ավարտվեց: Մենք արժանի ձևով հանդես եկանք: Եվրոպայի լավագույն բռնցքամարտիկ ճանաչվեց Արթուր Բազեյանը, արծաթե մեդալակիր դարձավ Համբարձում Հակոբյանը: Բրավո իմ տղաներին»,- լուսանկարին կից գրել է Աղամալյանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում էին ու երկրպագում էին իրենց: «Շնորհակալություն եմ հայտնում նաև բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին»,–գրել է մարզիչը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Իտալիայում կայացած բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 56 կգ քաշային Արթուր Բազեյանը ճանաչվել է լավագույն բռնցքամարտիկ։

Հայ մարզիկը անցկացրել է 4 մենամարտ և բոլորում համոզիչ առավելությամբ հաղթել մրցակիցներին։ Եզրափակիչ մենամարտում Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սանը իռլանդացի մրցակցին հաղթել է նոկաուտով։