Վթար Սևանի ճանապարհին. տուժած ուղևորուհին ՌԴ քաղաքացի է, վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

«Mercedes C230» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բաժանարար արգելապատնեշին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, կա 2 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Վթար Ճամբարակ–Շորժա ճանապարհին. 1 երեխա մահացել է, կա 7 վիրավոր

Նշվում է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին «Mercedes C230» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բաժանարար արգելապատնեշին:

Դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնում shamshyan.com–ը։ Նշվում է, որ վթարի հետևանքով վարորդ Ս. Գալստյանն ու նրա ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Նաստյա Չեխովսկայան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Նա ևս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Վթար Արմավիրի մարզում. 16–ամյա վարորդը և նրա անչափահաս ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց