Մահվան ելքով ՃՏՊ Երևանում. վթարից հետո վրաերթի են ենթարկել բենզալցակայանի աշխատակցին

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի Աճառյան փողոցում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վթար Սևանի ճանապարհին. տուժած ուղևորուհին ՌԴ քաղաքացի է, վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 14։25-ի սահմաններում։ Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆլեշ» բենզալցակայանի տարածքում լիցքավորվող Nissan Teana մակնիշի ավտոմեքենային, այնուհետև Nissan XTrail-ը վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորողին։

«Վթար-վրաերթի հետևանքով 2 հոգու տեղափոխել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է»,–գրում է կայքը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Վրաերթ Շիրակի մարզում. 55–ամյա կինը տեղում մահացել է