ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությանը պարզել է օրեր առաջ Ալավերդի քաղաքում կրակոցներ արձակած անձանց ինքնությունը, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հունիսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակիչն ու ընկերը, ոչ սթափ վիճակում, «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի սրահից մի քանի անգամ կրակոցներ են արձակել:
Ոստիկանությունը խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 35-ամյա տղամարդու, որը խոստովանական բացատրություն է տվել։
Կրակոցներ Երևանում. ոստիկանները զինված տղամարդուն բերման են ենթարկել
Տղամարդը հայտնել է, որ հունիսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Ջրավազան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում իր «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի սրահից «ԱԿՄ» տիպի ինքնաձիգից առանց որևէ պատճառի, 4 անգամ կրակել է: Մոտ 10 րոպե անց կրակոցներ էր արձակել նաև Սանահին կայարան թաղամասում։
Տղամարդը ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք ինքնաձիգը։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կատարվում է քննություն։