Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեին տեղափոխող ուղղաթիռի ուղղությամբ կրակ է բացվել ծանր գնդացրից, ինչի հետևանքով ուղղաթիռի վրա մի քանի անցք է բացվել։ Ինչպես հայտնում են ԶԼՄ–ները`դեպքը տեղի է ունեցել Վենեսուելայի հետ սահմանի մոտ:
Նախագահի հետ նույն ուղղաթիռում են եղել պաշտպանության և ներքին գործերի նախարարները, ինչպես նաև մի նահանգապետ:
Գնդակոծության հետևանքով ոչ ոք չի տուժել:
Հարձակումը դատապարտել են Լատինական Ամերիկայի և Իսպանիայի գրեթե բոլոր արտգործնախարարությունները։
«Իսպանիան միանշանակ դատապարտում է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեի դեմ ուղղված ահաբեկչական հարձակումը և համերաշխություն ու զորակցություն է հայտնում Կոլումբիայի նախագահին ու ժողովրդին»,-Twitter-ում հայտարարել է Իսպանիայի արտգործնախարարը:
Նշենք, որ Կոլումբիայի իշխանությունները 3 մլրդ պեսո (800 հազար դոլար) պարգև են առաջարկել այն տեղեկատվության համար, որը թույլ կտա գտնել նախագահական ուղղաթիռի վրա հարձակվողներին:
նչպես հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն, ուղղաթիռի վրա հարձակման շրջանում հայտնաբերվել են երկու ինքնաձիգ (ԱԿ-47), որոնցից մեկի վրա կա Վենեսուելայի զինված ուժերի նշանը, և այդ ինքնաձիգի պարկուճները: