«Հայաստանը ոչինչ չի ստիպում»․ փորձագետը խոսել է զբոսաշրջային ոլորտում տիրող վիճակի մասին

Արդեն հայտնի է, թե քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։ Փորձագետները դժգոհ են այդ տվյալներից, բայց համարում են, որ դրանք հուսադրող են։
Sputnik

Զբոսաշրջային ոլորտը Հայաստանում աստիճանաբար սկսում է ուշքի գալ, սակայն զբոսաշրջիկների հոսքն առայժմ մեծ չէ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին պատմեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

40 մետրանոց բրդուճ. Ենոքավանում 7–րդ անգամ կայացավ «Հայ բույս» փառատոնը

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2021 թ․-ի առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 86,5 հազար այցելու։ Նրանցից 31 հազարը Ռուսաստանից են, 9– հազարականը՝ Իրանից ու Վրաստանից, 2-հազարականը ՝ Ուկրաինայից ու ԱՄՆ-ից։ 2020 թ․-ի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 72 տոկոսով։ Անցյալ տարվա առաջին եռամսյակում (խմբ.՝ մինչև համավարակի սկսելը) Հայաստան այցելել է շուրջ 307 հազար մարդ։

Նա նշեց, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները ոլորտի վերականգնման հույս են ներշնչում, սակայն հսկայական աշխատանք է անհրաժեշը միջազգային շուկայում մեր տեղն ամրապնդելու համար:

Միաժամանակ Ապրեսյանը նկատեց, որ երկար դադարից հետո հայկական զբոսաշրջային շուկայում հայտնվել են բազմաթիվ հետաքրքիր, ժամանցային, գաստրոնոմիկ և նույնիսկ էքստրեմալ տուրեր: Փորձագետը նշեց, որ զբոսաշրջիկների հիմնական հոսքը գալիս է Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, ԱՄՆ-ից և Ուկրաինայից: Սակայն նկատվում է զբոսաշրջային հոսքերի ակտիվացում Հնդկաստանից, Պարսից ծոցի երկրներից։

Հայկական գինի էին խմում նաև «արքաներն» ու զբոսաշրջիկները. փառատոնը` լուսանկարներով

«Զբոսաշրջիկները հետաքրքրված են և գալիս են, բայց առայժմ դա այն թիվը չէ, որը կօգնի ոլոտի լիարժեք վերականգնմանը»,-նշեց փորձագետը։

Ապրեսյանը նկատեց նաև, որ չնայած երկար դադարին՝ Հայաստանում տուր-փաթեթների գների բարձրացում չի նկատվում, թեև միջազգային շուկայում սակագների աճ եղել է։ Նրա խոսքով՝ մրցունակ գներ են հաստատված, ծառայությունների որակը բարձր է, իսկ սպասարկումը «կորոնավիրուսային արձակուրդից» հետո ավելի լավն է դարձել։

«Մեղր ուտողին ի՞նչ կորոնա, ի՞նչ բան». Մարտունիում մեղրաքամի փառատոն է անցկացվել

«Պակաս կարևոր չէ այն փաստը, որ Հայաստանը զբոսաշրջիկների իրավունքները հարգելու քաղաքականություն է վարում և երկիր մուտք գործելու միանգամից երկու այլընտրանքային տարբերակ է առաջարկում։ Զբոսաշրջիկները կարող են ընտրել՝ սահմանն անցնել Covid–ի բացասական թեստով կամ պատվաստվել, ընդ որում՝ պատվաստանյութերի միջև խտրականություն չկա։ Մենք զբոսաշրջիկներին որևէ բան չենք ստիպում»,-ընդգծեց նա։

Նա հավելեց նաև, որ Հայաստանի համար հավանական շուկա հանդիսացող շատ երկրներում կորոնավիրուսի և երկրի ներսում անվտանգության իրավիճակի մասին տեղեկատվության պակաս կա: Սա այս պահին լուրջ խոչընդոտ է զբոսաշրջիկների ներգրավման համար։ Հետևաբար, անհրաժեշտ է ավելի ակտիվ իրականացնել գովազդային քաղաքականություն և մարքեթինգային ծրագրեր:

«Եթե մենք կարողանանք Հայաստանում միջազգային ազդեցիկ միջոցառում անցկացնել, դա էապես կօգնի երկրի անվտանգության մասին տեղեկատվության տարածմանը և կակտիվացնի զբոսաշրջային հոսքերը»,-նշեց փորձագետը։

Նա կարևորեց նաև տարբեր փառատոնների անցկացումը, որոնք ոչ միայն կարող են Հայաստանի այցեքարտը դառնալ, այլև երկրում գտնվող զբոսաշրջիկներին գրավելու միջոցով լրացուցիչ հնարավորություններ են ընձեռում սոցցանցերում և մեկը մյուսին փոխանցելու միջոցով գովազդի համար, բնականաբար՝ առանց ավելորդ ծախսերի:

Էկոտուրիզմը Խոսրովի անտառում. արգելոցն իր դռներն է բացում զբոսաշրջիկների առաջ

Մենք զանգահարեցինք մի քանի զբոսաշրջային գործակալություն, որպեսզի պարզենք Հայաստան ժամանող զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված ուղղությունները։ Պատկերը նախորդ տարիների համեմատ գրեթե չի փոխվել։ Ամռանը ժամանողների մեծ մասը ցանկանում է կանգ առնել Երևանում և հիմնականում այցելում են մայրաքաղաքին մոտ գտնվող տեսարժան վայրեր՝ Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդ և Խոր Վիրապ։ Երկրորդ ամենապահանջվածը հանգստի վայրը Սևանա լիճն է, իսկ եռյակը եզրափակում են Ծաղկաձորը և Գյումրին։ Քիչ չեն նաև Լոռու և Տավուշի մարզերում տարբեր տեսարժան վայրեր այցելել ցանկացողները։