Գագիկ Մակարյանի դիտարկմամբ`զբաղվածության հետ կապված իրավիճակն այժմ շահեկանորեն փոխվել է։ Դա նկատելի է հատկապես շինարարության և որոշ ոլորտների ակտիվ զարգացման շնորհիվ, այսինքն` առկա է լուրջ գեներացիա, օրինակ` շինարարության ոլորտը ցույց է տվել նաև տնտեսական զգալի առաջընթաց, որտեղ կա պահանջարկ և եկամտահարկի վերադարձելիությունը հիփոթեքի ձևով նույնպես նպաստել է զարգացմանը, ինչն իր հերթին ապահովել է ներդրումներ շինարարության ոլորտում։
«Ռուսաստանի մեր որոշ հայրենակիցներ պատրաստակամություն են հայտնել ՀՀ–ում մեծ նախագծեր իրականացնել հենց շինարարության ոլորտում, որտեղ առկա է բարձր վարձատրություն։ Բավականին լայն ասպարեզ է բացվել նաև վերամշակման արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների համար։ Նախկինում էլ եղել են ՊԵԿ նախագահի հնչեցրած ցուցանիշին մոտ թվեր։ Այսօր ունենք ընկերություններ, որտեղ կա աշխատուժի լուրջ դեֆիցիտ, որն անհրաժեշտ է լրացնել։ Այսինքն` կա պահանջարկ, բայց մասնագետները քիչ են»,– նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը։
Մակարյանի կարծիքով` շինարարության գեներացիան իր հետ ստեղծում է ամբողջ ճյուղի զարգացում, առավել ևս, որ Հայաստանը շինանյութերի առումով ինքնաբավ երկիր է։ Ըստ նրա` արդյունաբերությունն ընդհանուր առմամբ նույնպես զարգացել է, որովհետև արդյունաբերական ապրանքների պահանջարկն ավելացել է արտահանման շնորհիվ (հիմնականում դեպի Ռուսաստան)։
Տնտեսագետը մատնանշեց նաև գյուղատնտեսության ու զբոսաշրջության ոլորտները, որոնք նույնպես որոշակի զարգացում են արձանագրել։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հունիսի 24-ի նիստում ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ մայիս ամսվա տվյալներով` հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի քանակը կազմել է 635 հազար։
Վարպապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր հերթին կանխատեսեց, որ սեպտեմբերին այդ թիվն ավելի շատ կլինի:
Նա նաև հավաստիացրեց, որ միջին աշխատավարձը 2018 թվականի համեմատ աճել է 35 714 դրամով կամ 20,2%-ով:
Երևանը հաջորդ տարի էլ կրկես չի ունենա. շինարարության ավարտը դարձյալ հետաձգվեց