Կոչ ենք անում չմտածել հայրենիքը լքելու մասին. «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

«Հայաստան» դաշինքը հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Հայաստանի գործող իշխանությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների անթաքույց ոտնահարման փաստերի վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքը ՀՀ գործադիր իշխանությունից պահանջում է անհապաղ դադարեցնել քաղաքական հայացքներով պայմանավորված հալածանքներն ու բռնությունները, իսկ ժողովրդին կոչ անում չլքել հայրենիքը։ Այս մասին ասվում է Facebook–ում դաշինքի տարածած հայտարարության մեջ։

Պայքարը շարունակելու ենք. «Հայաստան» դաշինքի ղեկավարը` մանդատները վերցնել–չվերցնելու մասին

««Իրավունքի և օրենքի դիկտատուրայի» մասին խոսող վարչախումբը, ոտնահարելով մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, թիրախավորել է հայրենիքը կործանման տանող իշխանության հայացքները չկիսող բազմաթիվ համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, հանրային ծառայողների, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, առողջապահական գործունեություն իրականացնող անձանց: Աշխատանքից ազատելու, վերջիններիս ազատ գործելու այլ իրավունքները սահմանափակելու ապօրինի գործողությունները համակարգված և զանգվածային բնույթ են կրում»,–նշված է հայտարարության մեջ:

Դաշինքը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից, քննչական մարմիններից, ոստիկանությունից և ազգային անվտանգության ծառայությունից պահանջում է կանխել «քաղաքական իշխանությունների ցուցաբերած հանցավոր վարքագիծը», բացահայտել ու պատժել քաղաքական հայացքների հիմքով իրենց լիազորությունները չարաշահող պաշտոնյաներին:

Համայնքապետներին սպառնում են, ծեծում․ «Հայաստան» դաշինքն ահազանգում է

«Հայաստան» դաշինքը հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Հայաստանի գործող իշխանությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների անթաքույց ոտնահարման փաստերի վրա:

«Ժողովրդագրական ճգնաժամ ապրող մեր երկրի արժանապատիվ քաղաքացիներին կոչ ենք անում չմտածել հայրենիքը լքելու մասին»,–ասվում է դաշինքի հայտարարւոթյան մեջ, հավելելով, որ պատրաստ են ժողովրդի հետ միասին դիմագրավել բոլոր փորձությունները, իրավական, քաղաքական, բարոյական և բոլոր ուղղություններով պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները:

Հիշեցնենք, որ դեռ ընտրությունների օրը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն ակնարկել էր տեղական ինքնակառավարման մարմիններում կադրային զտումների մասին։

Լոռու մարզպետը 7–8 մարդու ներկայությամբ ծեծել է Օձունի համայնքապետին

Նրա խոսքով՝ բոլոր այն համայնքապետները, քաղաքապետները, որոնք առաջադրվել են ընդդիմադիր ցուցակներով, շուտով հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։

Հունիսի 23–ին հայտնի դարձավ, որ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընտրություններից հետո իր մոտ է կանչել Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին և պահանջել հրաժարականի դիմում գրել։ Տեղեկությունը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին հայտնել էր «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը։

Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:

Համայնքապետներին սպառնում են, ծեծում․ «Հայաստան» դաշինքն ահազանգում է

Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ։