Ցերեկը խուսափեք արևի ճառագայթներից. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է` պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ` հունիսի 25-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+41 աստիճան։

Ե՞րբ կհանեն «թեկնածուական» գովազդները. պարզաբանում են պատասխանատուները

Հունիսի 25-30-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ 

Հանրապետության տարածքում հունիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Ցերեկը խուսափեք արևի ճառագայթներից. եղանակի տեսություն

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Գիտնականները պարզել են` ինչպես է կակաոն ազդում մարդու տեսողության վրա

Երևան քաղաքում հունիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 

Մայրաքաղաքում հունիսի 26–ի գիշերը կլինի 23-25 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +38...+40 աստիճան։