47 տարեկանում մահացել է հաղորդավար Գևորգ Եղիազարյանը

Ճանաչված երգչուհին հրապարակել է Գևորգ Եղիազարյանի լուսանկարն ու նշել, որ իր սրտում ևս մի վերք բացվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ԱՄՆ–ում բնակվող երգչուհի Արմինկան Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել հաղորդավար Գևորգ Եղիազարյանի հետ, որն այսօր 47 տարեկան հասակում մահացել է սրտի կաթվածից։

«Սա իմ ու քո վերջին նկարն է ու մեր անցկացրած վերջին անմոռանալի երեկոն՝ մեր ընկերների հետ, ընդամենը մի քանի օր առաջ… Ինչքան խոսեցինք, հիշեցինք մեր հին ու բարի օրերը, ինչքան երազանք ու պլաններ փոխանակեցինք…Բայց Աստված այլ պլաններ ուներ քո հետ կապված… Իմ սրտում ավելացրիր ևս մի վերք, բայց նաև էնտեղ թողեցիր քո պոզիտիվ ու բարի անունը, ընկեր ջան, իմ խենթ ու խելառ Գև…»,–գրել է երգչուհին։

Եղիազարյանի մահվան մասին ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել Horizon Armenian TV-ն:

«Սրտի խորը ցավով հայտնում ենք բոթը՝ կյանքից վաղաժամ հեռացել է բոլորիս կողմից սիրված հաղորդավար, մեր գործընկեր Գևորգ Եղիազարյանը: Նրա ընտանիքին, մտերիմներին ու նրա արվեստը գնահատող մարդկանց մեր խորը ցավակցություններն ենք հայտնում...»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ տևական ժամանակ Գևորգ Եղիազարյանն ապրում էր ԱՄՆ-ում:

Մահացել է «Միմինո» ու «Կին-ձա-ձա» ֆիլմերի սցենարիստը