40 մետրանոց բրդուճ. Ենոքավանում 7–րդ անգամ կայացավ «Հայ բույս» փառատոնը

Բրդուճը պատրաստվում է հայկական լավաշից, տարատեսակ կանաչիներից և, իհարկե, պանրի լայն տեսականուց։
Sputnik

Տավուշի մարզի Ենոքավան գյուղում յոթերորդ անգամ կայացավ հայկական բույսերի «Հայ բույս» փառատոնը։

Հայկական գինի էին խմում նաև «արքաներն» ու զբոսաշրջիկները. փառատոնը` լուսանկարներով

Մասնակիցները ծանոթացան բույսերի կիրառման տարբեր եղանակներին, սովորեցին ճիշտ համտեսել բուսական թեյերն ու մասնակցեցին ամբողջ աշխարհում խաղաղությունը խորհրդանշող հսկայական բրդուճի պատրաստմանը։

Այս տարի հսկայական բրդուճն ուներ 40 մետր երկարություն։ Այն պատրաստվում է հայկական լավաշից, տարատեսակ կանաչիներից և իհարկե պանրի լայն տեսականուց։ Կազմակերպիչների խոսքով`լավաշը խորհրդանշում է ընտանիքը, կանաչին` խաղաղությունը, իսկ պանիրը` խաղաղություն բոլոր երկրներին։

Միջոցառումն ուղեկցվում է ժողովրդական և ժամանակակից երաժշտությամբ։

Տոլմայի փառատոն․ ինչպես հայերն ազգային ուտեստից Սարյանի կտավ ստեղծեցին