Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհին «Ուրալ» մակնիշի մեքենա է շրջվել

Փրկարարները հատուկ սարքավորումների միջոցով են ավտոմեքենայի խցիկից դուրս բերել 20–ամյա երիտասարդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհահատվածի 25-րդ կիլոմետրին «Ուրալ» մակնիշի մեքենա է շրջվել, ինչի հետևանքով 20 տարեկան երիտասարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` հունիսի 25-ին, ժամը 00:15-ին ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնը հաղորդում է ստացել, որ Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Նույն ժամին հաղորդագրությունը փոխանցվել է Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնին՝ արձագանքման համար: Ժամը 00:16-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ն մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Ճշտումներից պարզվել է, որ ՃՏՊ տեղի է ունեցել Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհահատվածի 25-րդ կիլոմետրի վրա:

Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածին Ա.Ի-ն (ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 2001թ. ծնվ.) իր վարած «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով ճանապարհին շրջվել է:

Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհին «Ուրալ» մակնիշի մեքենա է շրջվել

Ողբերգական դեպք Երևանում. էլեկտրահարված երեխաներից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է

Օգնություն ցուցաբերելու նպատակով ժամը 00:38-ին դեպքի վայր է ուղարկվել նաև հերթապահ օպերատիվ խումբը: Փրկարարները հատուկ սարքավորումների միջոցով վարորդ Ա.Ի-ին հանել են ավտոմեքենայի խցիկից և Վանք համայնքի հիվանդանոցի ավտոմեքենայով ուղարկել Ստեփանակերտի հոսպիտալ:

Ըստ բժիշկներից ստացած տեղեկության՝ տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Արտակարգ դեպք Հայաստանում. մի տղամարդ որոշել էր թունավորել խմելու ջուրը