ԼՂ ԱԱԾ-ն անդրադարձել է լուրերին, թե ադրբեջանցիներն ուզում են գնել արցախցիների բնակարանները

Ծառայությունը հորդորում է զերծ մնալ բնակչության անվտանգությանը վերաբերող թեմաներով ապատեղեկատվություն տարածելուց և կոչ անում նման բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել ԱՀ ԱԱԾ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik.Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում տարածված լուրերը:

Արցախի և Հայաստանի միջև սեպ խրող հայտարարություններ. Արցախի ԱԺ-ի կոչը

«Արձագանքելով սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և մամուլում տարածված տեղեկատվությանը, ըստ որի ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգեր են արվում, որով վերջիններիս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները, իրազեկում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է ԼՂ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։

Ծառայությունը հորդորում է զերծ մնալ բնակչության անվտանգությանը վերաբերող թեմաներով ապատեղեկատվություն տարածելուց և կոչ անում նման բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել ԱՀ ԱԱԾ։

Հռոմի պապին անհանգստացնում է իրավիճակն Արցախում