Թուրքիան փորձում է ազատվել ծովային լորձից, որը ծածկում է Մարմարա ծովի ամբողջ առափնյակը Ստամբուլի հատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Այդ լորձը ֆոտոպլանկտոնի շերտ է, որը վտանգավոր է ծովային օրգանիզմների համար։ Դրա պատճառով թթվածինը չի թափանցում ջրի մեջ, և ծովի բնակիչները զանգվածաբար սատկում են։ Գիտնականներն արդեն հայտարարել են, որ իրավիճակն աղետալի է։
«Եթե ջրում թթվածին չկա, ուրեմն կյանք էլ չկա։ Ձկները, ոստրեները, անողնաշարավոր էակները կմահանան։ Լորձը խցանում է ձկների խռիկները, ինչի հետևանքով նրանք ջրահեղձ են լինում»,-պարզաբանել է հիդրոկենսաբանության ամբիոնի դոցենտ Մուհարեմ Բալչին։
Լորձի հայտնվելը կապում են արդյունաբերական ձեռնարկությունների թափոնների և կոյուղու ցանցերի արտահոսքերի հետ:
Կեսարիայի Սբ. Թորոս հայկական եկեղեցին` գանձագողերի թիրախում. 2 մետրանոց փոս են փորել
Այժմ գիտնականները փորձում են լորձի օգտահանման եղանակներ գտնել։ Նաև ջրի մաքրման աշխատանքներ են ընթանում։
Չինաստանում երկնաքերը հանկարծ թեքվել է, մարդիկ սարսափահար փախել են. տեսանյութեր