Շոգին կգումարվի քամին. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է, որ պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 23-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+40 աստիճան։

Բաց մաշկ ունեցողներն արևի տակ կարող են մնալ 18-22, թուխերը՝ 35-39 րոպե. Սուրենյան

Հունիսի 24-28-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հանրապետության տարածքում հունիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Շոգին կգումարվի քամին. եղանակի տեսություն

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Որքան կաթ պետք է խմել լավ քնելու համար. բժիշկ-քնաբանի խորհուրդը

Երևան քաղաքում հունիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում հունիսի 24–ի գիշերը կլինի 23-25 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերի կգրանցվի +39...+40 աստիճան։