Վերաքննիչը մերժել է Բադասյանի բողոքը. Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի իր պաշտոնում

Ամատունի Վիրաբյանը նորից գործի կանցնի որպես Ազգային արխիվի տնօրեն։ Բացի այդ, նրան կվճարեն հարկադիր պարապուրդի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի իր պաշտոնում։ Նման որոշում է կայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը` մերժելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը։ Տեղեկանում ենք «Հայց» փաստաբանական գրասենյակից։

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքի առնչությամբ կդիմի Սահմանադրական դատարան

Վերաքննիչն անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2021-ի հունվարի 15-ի վճիռը, որով բավարարել էր Վիրաբյանի պահանջը՝ Ռուստամ Բադասյանի նախորդ տարվա սեպտեմբերի 7-ի հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու վերաբերյալ:

Փաստաբանական գրասենյակը հիշեցնում է, որ կարճվել էր նաև Վիրաբյանի նկատմամբ 2020-ի օգոստոսի 14-ին հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Իսկ Վիրաբյանի նկատմամբ քրգործ էր հարուցվել քաղաքացու անհիմն բողոքի հիման վրա, որից հետո, Վիրաբյանի հավաստմամբ, իրեն հրավիրել էին նախարարություն և առաջարկել ազատման դիմում գրել, քանի որ իրեն չեն վստահում։ Նա, բնականաբար, հրաժարվել էր, որից հետ ոԲադասայանի հրամանով ազատվել էր աշխատանքից։

Վիրաբյանի պնդմամբ` որոշումն անհիմն էր, քանի որ որպես աշխատանքից ազատման պատճառ նշվել էր, թե 2016-2018 թթ. արխիվը հարկեր չի վճարել և պետությանը հասցրել է վնաս։ Մինչդեռ իրական պատմությունն այն է, որ 2016-ին պետությունը որոշել էր, որ բոլոր ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, բայց բյուջեից այդ նպատակով գումար չէր հատկացվել։ Այսինքն՝ այդ պահին բոլոր ՊՈԱԿ-ները չէին վճարել այդ հարկը։ Ավելի ուշ պետությունը պահուստային ֆոնդից բոլոր ՊՈԱԿ-ներին հատկացրել էր գումարը, այդ թվում՝ Հայաստանի ազգային արխիվին՝ մոտ 800 միլիոն դրամ, և հարկերը վճարվել էին։

Դատապարտյալները հափշտակել են տնտեսվարող սուբյեկտներին պատկանող գույքը