ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ատոմային Էներգիայի կազմակերպության օբյեկտում դիվերսիայի փորձ է տապալվել։ Տեղեկությունը հայտնում է ISNA գործակալությունը:
Իրանական հատուկ ծառայությունների գործողության հետևանքով զոհեր և տուժածներ չկան։ Օբյեկտի անունը չի նշվում։ Իրանի իշխանություններն այժմ պարզում են բոլոր հանգամանքները։
Ըստ տեղեկությունների` դեպքը գրանցվել է Քերեջ քաղաքի արվարձանում։
Իրանը զրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից
Հիշեցնենք` Իրանի իշխանությունները 2021 թվականի ապրիլի 11-ին հայտնել էին, որ Նաթանզի միջուկային օբյեկտի բաշխիչ էլեկտրացանցում վթարի հետևանքով պայթյուն է գրանցվել։ 2020 թվականի հուլիսի 2-ին նույն վայրում պայթյուն և հրդեհ էր գրանցվել ցենտրիֆուգների արտադրության համար նախատեսված շենքում:
Երկու դեպքում էլ իրանական կողմը հայտարարել է, որ դիվերսիաներ են իրականացվել, որոնց հետևում կանգնած է Իսրայելը։
ԱՄՆ-ն զորքերը դուրս է բերում Մերձավոր Արևելքից․ Իրանն այլևս գլխավոր հակառակորդը չէ