Փաշինյանն Արարատում 2 փոխմարզպետ է նշանակել

Նիկոլ Փաշինյան
Մարզպետի տեղակալներից մեկը նախկինում ԱԺ պատգամավոր էր, մյուսը՝ առողջապահության նախարարի տեղակալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկու որոշում է ստորագրել, համաձայն որոնց՝ Սերգեյ Ատոմյանը և Գևորգ Սիմոնյանը նշանակվել են Հայաստանի Արարատի մարզպետի տեղակալներ։

И.о. премьер-министра Никол Пашинян на заседании Совета безопасности Армении (27 мая 2021). Еревaн
Նիկոլ Փաշինյանը 3 փոխմարզպետ է նշանակել

Փաշինյանը նշանակումն արել է` ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով:

Սերգեյ Ատոմյանը եղել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, մանդատը վայր է դրել ընտրություններից երկու շաբաթ առաջ՝ հունիսի 4-ին։

Գևորգ Սիմոնյանը եղել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենը, նաև նշանակվել էր առողջապահության նախարարի տեղակալ։

Փաշինյանի նախկին խոսնակը դեսպան է նշանակվել