ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հունգարիայի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնի «Անդրաշիդա» ակումբի խաղացող Վիկտոր Մարսելը մահացել է մարզման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։ 18-ամյա ֆուտբոլիստը հունիսի 21-ին մարզման ժամանակ ընկել է խոտածածկին և կորցրել գիտակցությունը։
Դանիայի հավաքականի առաջատարի մարմնում դեֆիբրիլյատոր կտեղադրեն
Հաղորդագրության համաձայն` թիմակիցներն ու մարզիչն անմիջապես օգնության են հասել երիտասարդ ֆուտբոլիստին։ Նրանք փորձել են օգնել տղային` այդ ընթացքում անընդհատ կապի մեջ լինելով շտապօգնության ծառայության հետ։
Ժամանած բժիշկները երկար պայքարել են ֆուտբոլիստի կյանքի համար, բայց չեն կարողացել փրկել նրան։