Ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը. օնլայն առևուրը կզարգանա

Հարկ վճարողները կարող են էլեկտրոնային կտրոնը տպել կամ էլեկտրոնային տարբերակով փոխանցել քաղաքացուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հսկիչ դրամարկղային մեքենաների արդիականացման և հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով կառավարության որոշմամբ ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ–ը` մանրամասնելով, որ անկախ նրանից` կազմակերպությունը խոշոր է, թե փոքր, և ինչ հարկման ռեժիմով է աշխատում, եթե առևտուրն իրականացնում է ինտերնետ հարթակով՝ կարող է կիրառել էլեկտրոնային ՀԴՄ։

Ի՞նչ են թաքցնում ՀԴՄ կտրոնների ցուցանիշները. Փաշինյանի լավատեսությունն ու իրական պատկերը

Նշվում է, որ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման գործարքների համար գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ–ի էլեկտրոնային կտրոն:

«Էլեկտրոնային ՀԴՄ-ի ծրագրային ապահովումն իրականացնում է տնտեսվարողը։ Իսկ ՊԵԿ-ն ապահովում է էլեկտրոնային ՀԴՄ-ի և կոմիտեի միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը»,–նշված է հաղորդագրության մեջ։

էլեկտրոնային ՀԴՄ-ն գործում է օնլայն ռեժիմում, իսկ վճարումը կարելի է կատարել կանխիկ և անկանխիկ եղանակով: Հարկ վճարողները կարող են էլեկտրոնային կտրոնը տպել կամ էլեկտրոնային տարբերակով փոխանցել քաղաքացուն։

ՀԴՄ–ներն էլ կդառնան էլեկտրոնային. ՊԵԿ–ը Կենտրոնական բանկի հետ քննարկել է այս հարցը