Մահացել է Վայոց Ձորի նախկին մարզպետը

Մարզպետարանը հայտնում է, որ երկարամյա գործունեության և նվիրումի շնորհիվ նա իր կարևոր ներդրումն է ունեցել Վայոց Ձորի զարգացման գործում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. 70 տարեկան հասակում կյանքից հեռացել է Վայոց Ձորի նախկին մարզպետ (1997-2001թթ), ԱԺ նախկին պատգամավոր, Ջերմուկի նախկին քաղաքապետ (1994-1996թ․՝ քաղաքային խորհրդի նախկին նախագահ) Պանդուխտ Հմայակի Մանուկյանը։ Տեղեկությունը հայտնում է Վայոց Ձորի մարզպետարանը։

«Երկարամյա գործունեության և նվիրումի շնորհիվ նա իր կարևոր ներդրումն է ունեցել Վայոց Ձորի զարգացման գործում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ողբերգական դեպք Արարատի մարզում. վրաերթի հետևանքով 15-ամյա տղա է մահացել

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և մարզպետարանի ողջ անձնակազմը ցավակցություն են հայտնում Մանուկյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ և կիսում նրանց վիշտը:

77 նոր դեպք, 3 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում