Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ուխտավորներին Ամարաս և Գանձասար.

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախում խաղաղ կյանքի վերականգնմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Ուխտավորները և Արցախի բնակիչները ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ամարաս և Գանձասար քրիստոնեական վանքեր, տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ուխտավորներին Ամարաս և Գանձասար.

«Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը իրականացնում է ուխտավորների ուղեկցումը դեպի վանք և նրանց անվտանգության ապահովումը: Այսօր ավելի քան 150 ուխտավորի ենք ուղեկցել Ստեփանակերտ քաղաքից»,-ասել է խաղաղապահ զորախմբի սպա Ալեքսանդր Կորոլյովը։

Ուղեկցությունն իրականացվել է Ստեփանակերտ քաղաքից դեպի քրիստոնեական վանքեր և հակառակ ուղղությամբ։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ուխտավորներին Ամարաս և Գանձասար.

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: