Հաղթել են ուժեր, որոնց հետ Ռուսաստանն արդեն կոնտակտ է ստեղծել. Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը միմյանց հետ իրենց հարցերը կլուծեն երկխոսության միջոցով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանում ընտրությունների արդյունքները։

Իշխանությունն ընտրություններում կիրառեց «նորերն ընդդեմ հների» ռազմավարությունը. Մարկեդոնով

«Հաղթանակ են տարել քաղաքական ուժերը, որոնց հետ Ռուսաստանն արդեն հաստատված կոնտակտ ունի: Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանի նոր իշխանությունների հետ միջխորհրդարանական փոխգործակցությունը հնարավորինս շուտ սկսվի», – ասել է նա։
Մատվիենկոն հավելել է, որ միջազգային դիտորդները խախտումներ չեն արձանագրել, որոնք կարող էին ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա: Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը միմյանց հետ հարցերը կլուծեն երկխոսության միջոցով:

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդրանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Պայքարը շարունակելու ենք. «Հայաստան» դաշինքի ղեկավարը` մանդատները վերցնել–չվերցնելու մասին