Ես անձամբ նման ցանկություն չունեմ. Քոչարյանը կհրաժարվի՞ մանդատից

Ըստ Քոչարյանի` իրենց թիմում տարբեր կարծիքներ կան` մի մասը պնդում է, պետք է վերցնել ու գնալ խորհրդարան, մյուս կողմը գտնում է, որ չարժե դա անել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հակված է հրաժարվել իր խորհրդարանական մանդատից։ Այս մասին նա հայտնեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսում։

Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մեկնած ձեռքը չի նկատել

«Ես ինքս գործադիրի մարդ եմ։ Մեր թիմում էլ տարբեր կարծիքներ կան` մի մասը պնդում են, որ ես վերցնեմ ու լինեմ խորհրդարանում և խորհրդարանի ամբիոնը օգտագործեմ հետագա մեր պայքարի համար, մյուս կողմը գտնում է, որ չարժե։ Ես անձամբ նման ցանկություն չունեմ ու ավելի շատ հակված եմ դա չանել»,– ասաց նա։

Քոչարյանը հավելեց, սակայն, որ իր որոշումը վերջնական չէ։ Այն դեռ ենթակա է քննարկման։ Եվ ինքն էլ դեռ պետք է «սառնասիրտ», «առանց զգացմունքային կոմպոնենտի» որոշում կայացնի։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

ա հեղափոխության վերջին փամփուշտն էր. Քոչարյանը մեկնաբանեց իրենց պարտության պատճառը