Ամառն իր տարերքի մեջ է. եղանակի տեսություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 22-26-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ամառն իր տարերքի մեջ է. եղանակի տեսություն

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+40 աստիճան։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հանրապետության տարածքում հունիսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Շեֆ-խոհարարը պատմել է շոգ ամառվա համար կատարյալ կերակրատեսակի մասին

Երևանում հունիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը +38-ից +40, երեկոյան՝ +35-ից +37 աստիճան։