Վթար Ճամբարակ–Շորժա ճանապարհին. 1 երեխա մահացել է, կա 7 վիրավոր

ВАЗ 2121 մակնիշի  93 NV 093 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Այսօր՝ հունիսի 21-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Կա 1 զոհ, 7 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վթար Արմավիրի մարզում. 16–ամյա վարորդը և նրա անչափահաս ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ժամը 18:10-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի  93 NV 093 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին  դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝  Սևանա լճի ափի մոտ:

Վթարի հետևանքով 8 հոգի  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն, որտեղ վիրավոր երեխաներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Արցախից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է