Քաղաքացիների ծայրահեղ հակադիր կարծիքները ընտրությունների արդյունքների մասին. տեսանյութ

Խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։
Sputnik

Հունիսի 21-ի կեսօրին ամփոփվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները։ Sputnik Արմենիան հարցում է անցկացրել Երևանում պարզելու համար՝ արդյոք արդյունքները բավարարում են քաղաքացիներին ու ինչ սպասելիքներ ունեն նրանք։

Կարծիքները ծայրահեղ տարբեր էին։ Ոմանք գոհ էին արդյունքներից, ոմանք էլ կարծիք հայտնեցին, որ ժողովուրդը չի հանդուրժելու այս վիճակն ու շուտով դուրս է գալու փողոց։

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքի առնչությամբ կդիմի Սահմանադրական դատարան

«Մենք մի քիչ անհամբեր ազգ ենք, ուզում ենք, որ հենց այսօր կամ վաղը լավ լինի, բայց ոչինչ, կգան ավել լավ օրեր, ես համոզված եմ»,- նշեց քաղաքացին։

Հիշեցնենք, որ խորհրդարան են անցնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։