Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ում հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին

Լևոն Արոնյանը 27 հնարավորից ունի 12,5 միավոր և 6–րդ տեղում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Փարիզում ընթացող Grand Chess Tour-ի երկրորդ փուլում այսօր հայ գրոյսմաստեր Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին։ Տեղեկությունը հայտնում է ChessBomb.com–ը։

Արոնյանը Grand ChessTour շախմատային սերիայի երկրորդ փուլի առաջատարների թվում է

Grand Chess Tour-ի երկրորդ փուլը՝ արագ և կայծակնային խաղի Paris Rapid & Blitz մրցաշարը, ավարտին է մոտենում։

Կայծակնային խաղի առաջին օրն անցկացվեց 9 տուր։ Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին, ամերիկացի Ուեսլի Սոյին, ոչ ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, պարտվեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային (ՖԻԴԵ), ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե–Լագրավին։

Արոնյանը 27 հնարավորից ունի 12,5 միավոր և 6–րդ տեղում է։