ՌԱԴԻՈ

Հայ-իրանական օրակարգն ամբողջովին պետք է վերանայել. Վարդանյան

Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների կարգավորումը օրվա հրամայականներից է և պետք է ամբողջովին վերանայել մեր հարավային հարևանի հետ ունեցած օրակարգը։
Sputnik
Հայ-իրանական օրակարգն ամբողջովին պետք է վերանայել. Վարդանյան

Վերջին 3 տարում հայ-իրանական հարաբերությունները գտնվում ենք տուրբուլենտության գոտում, մեզ մոտ վայրիվերումներ են և դեռ պարզ չէ` երբ կհանդարտվի այդ վիճակը, որ կարողանանք Իրանի նոր իշխանությունների հետ լավ հարաբերություններ կառուցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

«Անկախ օրվա իշխանություններից` պետք է զարգացնել և մեծ ծավալով առաջ տանել կենսական նշանակություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները։ Այստեղ խնդիրը պետք է ոչ թե իրանական կառավարության մեջ փնտրել, այլ մեր»,- ասաց նա։

Այն, որ Հայաստանը կարիք ունի Իրանի նոր իշխանությունների հետ նոր հարաբերություններ կառուցելու, ակնհայտ է բոլորին։ Վարդանյանն ասում է` մենք չենք կարող մեզ այնպիսի ճոխություն թույլ տալ, որ հրաժարվենք մեր հարավային սահմանից։ 

«Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր». Փաշինյանը շտաբում է, ՔՊ-ն տոնում է հաղթանակը

«Երկու սահման ունենք` հյուսիս և հարավ։ Հյուսիսը կարող է փակվել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների հետևանքով, ինչին մենք երբեմն-երբեմն ականատես ենք լինում, իսկ մեր հարավային սահմանակից պետության հետ, փաստորեն, 3 տարի է` չունենք նորմալ օրակարգ»,- նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով` Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսին կփորձի ուժեղացնել իր տնտեսական ակտիվությունը նաև Ադրբեջանում` այդպիսով թուլացնելով հատկապես վերջին շրջանում Թուրքիայի ներկայությունն այնտեղ։

Նշենք, որ Հայաստանում ևս ընտրություններ են, արդյունքների մասին դեռ ամբողջական տեղեկություն չի հրապարակվել։

Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 18–ին։ Հաղթել է դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսին։

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին չէր առաջադրվել, քանի որ լրանում էր նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը:

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել