Ի՞նչ դեղեր է պետք վերցնել ճամփորդելիս. բժշկի խորհուրդներ

Ճամփորդության մեկնելուց առաջ անպայման պետք է մտածել նաև դեղերի մասին, որոնք կարող են պետք գալ հանգստի ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի չափահաս բնակչության առաջնային բուժսանիտարական օգնության գլխավոր արտահաստիքային մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, թե ինչ դեղամիջոցներ է պետք վերցնել ճամփորդելիս։ 

Բժիշկն ասել է` ինչ կլինի, եթե շաբաթական հինգ անգամ ձուկ ուտեք

«Հանգստի մեկնելիս պետք է վերցնեք այն դեղերը, որոնք մշտապես ընդունում եք, ինչպես նաև այն դեղամիջոցները, որոնք կարող են անհրաժեշտ լինել խրոնիկ հիվանդությունների սրման դեպքում։ Ճամփորդության մեկնելուց առաջ դուք պետք է հոգ տանեք, որ ձեզ մոտ լինեն նաև սորբենտներ, որն առաջին օգնություն կդառնան թունավորման կասկածների դեպքում, և ֆերմենտային միջոցներ` գերսնման համար»,- ասել է նա:

Ինչպե՞ս ազատվել փորկապությունից. բժիշկների խորհուրդները

Նրա խոսքով՝ կարող են նաև օգտակար լինել սիմպտոմատիկ դեղամիջոցները, օրինակ՝ մրսածության, կոկորդի ցավի, ջերմությունը իջեցնող դեղերը: Ցավազրկողներ են պետք ատամնացավի կամ միգրենի համար, ինչպես նաև հակահիստամինային դեղեր, անգամ եթե երբեք ալերգիայի դրսևորում չեք ունեցել։

Ըստ բժշկի` ցանկալի է նաև ճամպրուկում ունենալ վնասվածքների համար նախատեսված միջոցներ` յոդ, քլորգեքսիդին` վերքերի լվացման և ախտահանման համար, թանզիվ, մանրէասպան սպեղանի։ Կարևոր են նաև արևայրուքից, միջատներից ու տիզերից պաշտպանվելու միջոցները։

Բժիշկը պատմել է աղի օգուտի ու վնասի մասին