Բռնության սպառնալիք` զուգորդված բացառիկ ցինիզմով. ինչու է ձերբակալվել «Մանախը»

Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Արթուր Այվազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել «Մանախ» մականունով հայտնի ազատամարտիկ Արթուր Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործից։

Եվս 1 անձ է ձերբակալվել 20 հազար դրամ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով

Այսպես` ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով պարզվել է, որ  2021թ.հունիսի 9-ին՝ ժամը 01:33-ին, Արթուր Այվազյանը Facebook  սոցիալական ցանցի իր անձնական էջում, ինչպես նաև «Հայոց ազգային բանակ» խմբում ուղիղ հեռարձակմամբ, անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցած մի շարք դեպքերի, մասնավորապես` օրեր առաջ ՀՀ և ԱՀ պետական սահմանին հայ զինվորին ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկելու դեպքին, հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի և այն անձանց հասցեներին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կքվեարկեն ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ղեկավարած կուսակցության օգտին։

Իրավունքի տեսակետից սա գնահատվել է իբրև հասարակական կարգի կոպիտ խախտում ու հանրության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք

Նշված հեռարձակման ընթացքում Արթուր Այվազյանը հնչեցրել է նաև նույն անձանց շրջանակի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով:

Շիրակի մարզում ընտրողներին կաշառելու գործով ձերբակալվել է 5 անձ

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանություն): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝  նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: 

Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 20-ին Արթուր Այվազյանը ձերբակալվել էր: Ձերբակալության իրավական հիմքը, սակայն, մինչ այդ չէր հանրայնացնել։