Արցախի նախագահը ՔՊ–ի գրասենյակում է

Լուսանկարից դատելով՝ Արցախի Հանրապետության նախագահի տրամադրությունը բարձր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik․ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում է։ Տեղեկությունը հայտնում է irakanum.am-ը։

ՔՊ 58 տոկոս, «Հայաստան» դաշինք` 22. ԿԸՀ–ն ամփոփել է 80 ընտրատեղամասի արդյունքները

Կայքը նաև հրապարակել է լուսանկար, որում երևում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Լուսանկարից դատելով՝ ԱՀ նախագահի տրամադրությունը բարձր է։ 

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։

Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է