Զինվորներին ուղղորդում են քվեարկել ՔՊ-ի օգտին. Աշոտյանն ահազանգում է

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ ուղղորդումների մասին ինքն արդեն տեղեկատվություն է ստացել Բերդի տարածաշրջանում գտնվող հայտնի Մեհրաբի զորամասից և Խնձորեսկից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում ահազանգում է վարչական ռեսուրների օգտագործման և զինվորների ընտրական ուղղորդման մասին։ Նրա խոսքով՝ արդեն իսկ տարբեր զորամասերից նման տեղեկատվություն է ստացել։

Բռնության ակնկալիքները չեն իրականանա, այսօր հանգիստ է լինելու. Մարուքյան

«Մեհրաբի զորամասի նորանշանակ հրամանատարը զինծառայողներին ուղղորդում է վիժվածքին ընտրելու։ Խնձորեսկի զորամասում զինվորներին պաղպաղակ են հյուրասիրել վիժվածքի անունից՝ նրան ընտրացնելու համար»,- գրում է Աշոտյանը։

Նա հավելում է, թե սկզբում «բանակին սկզբից տարան արտաքին թուրքի բերան, հիմա էլ ներքին թուրքերն են մեր տղերքին թիրախավորել»։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասերում։ Նշենք, որ տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

Պատմության մեջ երբեք չեն եղել նման ծավալի ընտրական խախտումներ. «Հայաստան» դաշինք

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։