Սյունիքում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրելու. Վահե Հակոբյան

Վահե Հակոբյանը նա չի բացառում, որ անելանելի վիճակից իշխանությունը կփորձի բախումների գնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Գործող իշխանությունը պատրաստ է ամեն տեղ պարտվել, բայց ոչ Սյունիքում։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը` արտահերթ խորհրդարանական ընտրություններին կատարելով իր քվեարկությունը։

Սերժ Սարգսյանը քվեարկեց. նույնականացնող սարքը դարձյալ «չճանաչեց» նրա մատնահետքերը

«Սյունիքում իրենք ջախջախիչ պարտություն են կրելու։ Սյունիքում զինվորականներին ուղղորդում են ընտրելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, բայց բոլոր խախտումներն արձանագրվում են, ու դաշինքի իրավաբանները արդեն զբաղվում են այդ հարցերով»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` «Հայաստան» դաշինքի հաղթանակը լինելու է շատ համոզիչ ու տպավորիչ, սակայն նա չի բացառում, որ անելանելի վիճակից իշխանությունը կփորձի բախումների գնալ, բայց իրենք սադրանքների չեն գնալու:

Հակոբյանը նշեց նաև, որ Սիսիանում անհիմն խուզարկություններ են կատարվել «Հայաստան» դաշինքի՝ Սիսիանի գրեթե բոլոր շտաբներում, և 4 շտաբների ղեկավարներ հրավիրվել են Երևան բացատրություն տալու:

Սյունիքում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրելու. Վահե Հակոբյան

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը տվել է խուզարկություններ կատարելու որևէ հիմնավորում չունեցող թույլտվություն: Արման Թաթոյանը խումբ է ուղարկել Սիսիան` տեղում ստուգելու բողոքի հետ կապված բոլոր հանգամանքները: