«ՔՈ» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանին բերման են ենթարկել ոստիկանություն. տեսանյութ

Կուսակցության ցուցակի առաջին համարին ներս չեն թողել ընտրատեղամաս, ինչի հետևանքով վեճ է բռնկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik․ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը գլխավորող Սուրեն Սահակյանին ոստիկանությունը բերման է ենթարկել։ Այս մասին տեղեկանում ենք Facebook-ում Սահակյանի ուղիղ հեռարձակումից։

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. Տիգրան Մուկուչյանն ամփոփեց տվյալները

Սուրեն Սահակյանը պատմում է, որ իրեն «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը ներս չի թողել 6/18 ընտրատեղամաս, ինչի հետևանքով վեճ է բռնկվել նրա, Սահակյանի և մի քանի հոգու միջև ևս։ Դրանից հետո ոստիկանությունը խառնվել է վեճին և որոշել բերման ենթարկել Սուրեն Սահակյանին և «ՔՈ»–ի վստահված անձին։

«Քան թե ինձ ընտրատեղամաս չթողնողին բերման ենթարկեք, ինձ եք բերման ենթարկում»,–վերջում ասում է Սահակյանը ոստիկանին։

Նշենք, որ համաձայն ընտրական օրենսգրքի` կուսակցության ցուցակներում ներառված թեկնածուները կարող են ցանկացած ընտրատեղամասում ներկա լինել ձայների հաշվարկին։

Փորձել են քվեարկել 1-ից ավելի անգամ կամ ուրիշի փոխարեն․ ՔԿ

Հիշեցնենք` այսօր` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է