Յուրաքանչյուրին ծանոթ իրավիճակ է, երբ մեղեդին մտնում է գլուխն ու դուրս չի գալիս։ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները որոշել են պարզել, թե ինչու է դա տեղի ունենում։ Հետազոտողների խմբի աշխատանքը հրապարակվել է Journal of Experimental Psychology: General ամսագրում։
Փորձի համար ընտրվել են մի խումբ մարդիկ։ Սկզբում նրանք պարզապես երաժշտություն են լսել։ Մեկ շաբաթ անց խումբը ֆիլմից հատվածներ էր դիտում նույն երաժշտության ներքո։ Հետո ֆիլմերը դնում էին «առանց սաունդթրեքի»։ Երկու դեպքում էլ մարդկանց խնդրել են հնարավորինս շատ մանրամասներ հիշել։
Եզրափակիչ փուլում փորձարկվողներին հարցեր են տվել լսած երաժշտության ու ֆիլմի դրվագների մասին:
Գիտնականները պարզել են, որ մեղեդին, որպես կանոն, իրենից հեշտ հիշվող երաժշտական ստեղծագործություն է ներկայացնում։ 73,7% դեպքերում դրանք տեքստով երգեր են և միայն 7,7% –ով՝ գործիքային կատարումներ։
Բժիշկը պատմել է քրոնիկական հոգնածության պատճառների մասին
Պարզվել է նաև` որքան ավելի «կպչուն» էր երաժշտությունը, այնքան լավ էր այն ասոցացվում տեսած դրվագների հետ և այնքան լավ են մարդիկ հիշում դետալներն ու տեսաշարը։
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ կպչուն մեղեդիների հիշելու մեխանիզմն օգնում է ամրապնդել ընդհանուր հիշողությունը և հիշել կատարվածի մանրամասները։
Բժիշկ Մյասնիկովն ասել է՝ որ մթերքներն են օգնում ապրել մինչև 100 տարեկան