Դատախազությունը հիշեցնում է` քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է

Քվեարկության գաղտնիությունն այսկերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև ազատազրկմամբ` 5 տարի ժամկետով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Սոցիալական ցանցերում հրապարակվում են քվեարկության ընթացքում թվեաթերթիկների լուսանկարներ, ինչպես նաև քվեաթերթիկներ պատռելու տեսագրություններ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն` քվեարկության գաղտնիությունն այսկերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև ազատազրկմամբ` 5 տարի ժամկետով:

Փաշինյանի կուսակցությունը կբողոքարկի ԿԸՀ որոշումը

«Անհրաժեշտ եմ համարում նշել, որ արդեն իսկ հրապարակված և դատախազությանը հասու դարձած նման բոլոր լուսանկարների, տեսագրությունների առթիվ դատախազության կողմից նյութեր են նախապատրաստվում՝ դրանցում հենց քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հանցակազմի հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով: Եվ դատախազության տեսադաշտում հայտնված ցանկացած նոր այդպիսի հրապարակման առթիվ ևս նման գործընթաց է նախաձեռնվելու»,–գրել է Աբրահամյանը։

Նա կոչ է արել ընտրողներին զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված նույնականացվող քվեաթերթիկների՝ անկախ դրանց մարված լինել-չլինելու հանգամանքից,  լուսանկարները, տեսագրությունները հրապարակելուց:

Հիշեցնենք, որ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկներն են նետված արկղի մեջ։ Դեպքը սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել