Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան

«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավարը հորդորով դիմել է իրավապահներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, բ.գ.դ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը իրավապահ մարմիններին հորդորում է անհապաղ ազատ արձակել «Իզմիրյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Արաբկիր բժշկական համալիրի Facebook–յան էջում։

Մայր աթոռը կոչ է անում ազատ արձակել Արմեն Չարչյանին

«Առանց անդրադառնալու քրեական գործի հարուցման հարցին՝ պետք է արձանագրենք, որ տվյալ դեպքում ակնհայտ անհամաչափ է ու ոչ մի կերպ իրավաչափ չէ հարկադրանքի ցանկացած միջոցի առկայությունը թե՛ ձերբակալման և թե՛ հնարավոր կալանավորման մասով: Հետևաբար պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»,–ասել է Բաբլոյանը:

Հիշեցնենք` երեկ համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է` տնօրինությունը «շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու» նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը. Աբրահամյան