ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik.Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
«Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակ 30000 անձի համար (30000` առաջին բաղադրիչ, 30000` երկրորդ բաղադրիչ)»,–հայտնեցին ԱՆ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։
Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: «Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր խրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ «ԱստրաԶենեկայով» և «Կորոնավակով» պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Հանրապետությունում պատվաստումներն անվճար են և իրականացվում են միայն կամավորության սկզբունքով:
Ինչպես կարելի է մուտք գործել Ռուսաստան ԱՊՀ երկրներից. նոր կանոններ