Բժիշկները երգչուհի Մաքսիմին արհեստական կոմայի մեջ են գցել

38-ամյա երգչուհուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա վիճակը վատացել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուս հայտնի երգչուհի Մաքսիմին (Մարինա Աբրոսիմովա) բժիշկները արհեստական կոմայի մեջ են գցել այն բանից հետո, երբ երգչուհու մոտ թոքաբորբ և թոքերի 40%-ի ախտահարում է ախտորոշվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Շնորհակալ եմ, որ հայտնվեցիր իմ կյանքում». ինչպես է Պուգաչովան շնորհավորել Գալկինին

Նշվում է, որ մրսածության առաջին նշանները երգչուհու մոտ ի հայտ են եկել մեկ շաբաթ առաջ։ Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական է եղել։ Իսկ մի քանի օր անց 38-ամյա երգչուհուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրա վիճակը վատացել է:

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

Երգչուհու ինքնազգացողության վատացման մասին լուրը հաստատել է նրա PR տնօրենը` Յանա Բոգուշևսկայան։

Նա ասել է` ճիշտ է, այժմ երգչուհին միացված է արհեստական շնչառության սարքին, սակայն խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ նա հիանալի բժիշկների ձեռքերում է։

Նշենք, որ բժիշկները նման որոշում են կայացրել երգչուհու ներքին օրգանների վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու, թթվածնային քաղցը կանխելու համար։ Ամենայն հավանականությամբ, երգչուհին արհեստական կոմայի մեջ կմնա մի քանի օր։

«Սա կարևոր իրադարձություն է իմ կյանքում». երգչուհի Մարգարիտա Պոզոյանը ուրախ լուր է հայտնել